կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Իսպանական Բենալմադենա քաղաքում անցկացված արագ շախմատի մրջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը բուլղարացի Իվան Չեպարինովի հետ գրանցել է լավագույն արդյունքը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր:

Լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը դարձել է մրցաշարի հաղթող ու արժանացել 2000 եվրո պարգևավճարի: Գրիգորյանը մրցաշարում մնացել է անպարտելի՝ տանելով 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն նաև Ֆիշերի և կայծակնային (բլից) շախմատում:

  • Կիսվել: