երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր

Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները 7-րդ մեդալն են նվաճել:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելառուսական Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը դուրս էր եկել եզրափակիչ և այնտեղ մրցեց Ռուսաստանի դաշնությունը ներկայացնող Ահմեդ Ահմեդովի հետ: Հայ մարզիկը զիջեց եզրափակիչում 3:2 հաշվով և դարձավ ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:

Մինչ այս ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձելհունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունի հրաձիգ Նարե Գաբրիելյանը ևբրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատ ոճայիններ ՆորիկՀարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:

 

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:  ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են  չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

  • Կիսվել: