շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարատեի Եվրոպայի 2027 թ. պատանեկան և երիտասարսական առաջնությունը կանցկացվի Երևանում

Կարատեի Եվրոպայի 2027 թ. պատանեկան և երիտասարսական առաջնությունը կանցկացվի Երևանում

2027 թ-ի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում: Այս մասին որոշում է կայացվել Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Նա դեռևս 2021 թ-ին. դիմել էր Եվրոպայի կարատեի ֆեդերացիային առաջարկով, որ գալիք Եվրոպայի առաջնություններից մեկը անցկացվի Հայաստանում: Զուգահեռ դիմել էին նաև Թուրքիան և Կոսովոն: Արդյունքում, առաջարկը քննարկվել է գործադիր կոմիտեի կողմից և ընդունվել է:

Ֆեդերացիայից նշում են, որ սա աննախադեպ երևույթ է հայկական կարատեի պատմության մեջ, քանի որ Հայաստանում երբևէ նման խոշոր մասշտաբի և նշանակության կարատեի պաշտոնական միջոցառում չի անցկացվել:

Առաջնությանը կմասնակցեն 2000-ից ավելի մարզիկներ գրեթե բոլոր եվրոպական երկրներից: Առաջնության կազմակերպիչն է հանդիսանալու Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան:

 

  • Կիսվել: