ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարապետ Մանվելյանը նվաճեց արծաթե մեդալ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

Կարապետ Մանվելյանը նվաճեց արծաթե մեդալ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը պարտություն կրեց եզրափակչում՝ դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք՝ Մանվելյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել էր սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք էր դրսևորել և հարվածել հայ ըմբիշին, ինչին ի պատասխան՝ միջազգային ֆեդերացիան անմիջապես որակազրկել էր նրան:

Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։

 

  • Կիսվել: