հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը դարձյալ պարտվեց վրացիներին (տեսանյութ)

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը դարձյալ պարտվեց վրացիներին (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանի Մ-17 հավաքականի հետ եւ դարձյալ պարտություն կրեց՝ 0:4։

Առաջին ընկերական խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը վրացիներին պարտվել էր 0:5 հաշվով։

Հայաստանի Մ-17 հավաքականը փետրվարի 21-25-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Կանանց Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Լիլիթ Բաբայան - «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Արիաննա Իսրայելյան - «Փյունիկ-աղջիկներ»
Դելիա Ամիրգանյան - «ԷմԷլԷս Նեքսթ» (ԱՄՆ)

Պաշտպաններ

Անի Օհանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անի Վարդազարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Սահակյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սյուզաննա Հակոբյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիլիթ Թևանյան - «Սուրենավան-աղջիկներ»
Գայանե Գրիգորյան - «Սուրենավան-աղջիկներ»
Թամարա Սահակյան - «Շիրակ-աղջիկներ»
Նարե Մեծոյան -«Հայասա»

Կիսապաշտպաններ

Շուշանիկ Հարությունյան - «Ուրարտու-աղջիկներ»
Մանե Ասլանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիլիթ Կարապետ - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Կարինե Մկրտչյան - «Փյունիկ-աղջիկներ»
Զարուհի Պետրոսյան - «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Արմինե Վարդանյան - «Նոա-աղջիկներ»

Հարձակվողներ

Էլեն Մկրտչյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Ավետիսյան - «Շիրակ-աղջիկներ»
Մարիա Վարդանյան - «Վոլգոգրադ-աղջիկներ»

  • Կիսվել: