երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կամո Հովհաննիսյանն «Աստանա»-ի կազմում դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր

Կամո Հովհաննիսյանն «Աստանա»-ի կազմում դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր:

Ղազախական «Աստանա»-ի կազմում Հովհաննիսյանը մասնակցել է «Օրդաբասի»-ի դեմ խաղին, որտեղ հայ պաշտպանի թիմը մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով առավելության է հասել:

Կամո Հովհաննիսյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Հովհաննիսյանն «Աստանա»-ի հետ նոր պայմանագիր էր կնքել նախորդ տարվա ավարտին: Այն նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: 

  • Կիսվել: