ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջուլֆալակյանը հերքում է

Ջուլֆալակյանը հերքում է

Այսօր ինֆորմացիա տարածվեց, որ սույն թվականի դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ հերքելով այդ տեղեկությունը:

«Հարգելի՛ սպորտային լրագրողներ ջան, կներեք, որ ձեր մասնագիտական օրով ստիպված եմ Ձեզ ուղղել…

UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի կայացրած մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեո-կոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։

Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,-գրել է նա:

  • Կիսվել: