ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ջերմուկում այսօր կմեկնարկի շախմատի միջազգային մրցաշար

Ջերմուկում այսօր կմեկնարկի շախմատի միջազգային մրցաշար

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ մայիսի 2-11-ը Ջերմուկում կանցկացնի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

 Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով: Կմասնակցեն 10 շախմատիստ, այդ թվում 9 գրոսմայստեր։ Հայաստանից հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

Մասնակիցների թվում են նաև ամերիկահայ Սամուել Սևյանը, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, իրանցի Ամին Տաբատաբաեին, հնդիկ Նարայանանը, Չեխիան ներկայացնող Թաի Նգուենը, ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը և գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 4,1 մլն դրամ: Կպարգևատրվեն առաջին չորս տեղերը գրաված շախմատիստները․ 1-ին տեղ՝ 1,6 մլն դրամ, 2-րդ՝ 1,1 մլն, 3-րդ՝  800 հազար, 4-րդ՝ 600 հազար։ Հավասար միավորներ հավաքելու դեպքում դրամական մրցանակները կբաշխվեն հավասարաչափ։ Հատուկ մրցանակներ է սահմանել նաև «Chessify» ընկերությունը։

Այսօր երեկոյան ժամը 19-ին տեղի կունենա բացման արարողությունը և մասնակիցների վիճակահանությունը։

  • Կիսվել: