ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել այսօր Ռուանդայում։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն 52-ամյա Ինֆանտինոն էր։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականի փետրվարի 26-ից։ Նրա պաշտոնավարման նոր ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։

  • Կիսվել: