ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
IWAS-ի խաղերը՝ երկու տարի հետո

IWAS-ի խաղերը՝ երկու տարի հետո

Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի (IWAS) ղեկավարությունը  որոշում է կայացրել  մեկ տարով  հետաձգել խաղերը։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այն կկայանա 2022թ․ Սոչիում, հոկտեմբերի սկզբին։

Հետաձգվել է նաև սայլակավոր սուսերամարտիկների աշխարհի առաջնությունը։

Նույն մրցավայրում 2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որտեղ 34 երկրների  800  պատվիրակներ  խաղարկել  են  մեդալների 213 հավաքածու՝ վեց մարզաձևերում։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ  միջազգային այդ ստուգատեսն  անցկացվում է  երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն կայացել է  1948 թ.՝  Մեծ Բրիտանիայում: Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո:

  • Կիսվել: