շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային»․ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ

«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային»․ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Իտալիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղում Միլանի «Ինտերը» հաղթեց «Ֆիորենտինային»:

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը: Սակայն, «Ինտերն» արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները: Այդպիսով, «Ինտերը» հաղթեց 2:1 հաշվով և իր պատմության մեջ 9-րդ անգամ տիրեց գավաթին:

Միլանյան ակումբում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների թվում, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից: Հենրիխ Մխիթարյանը նույնպես դարձավ Իտալիայի գավաթակիր:

  • Կիսվել: