երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ինտերը» բանակցություններ կսկսի Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ինտերը» բանակցություններ կսկսի Հենրիխ Մխիթարյանի հետ

Իտալական «Ինտերը» բանակցություններ կսկսի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ` նոր պայմանագրի շուրջ:

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի խոսքով` թիմն առաջիկայում բանակցություններ կունենա ոչ միայն Մխիթարյանի, այլ նաև մի քանի ուրիշ ֆուտբոլիստների հետ` նրանց նոր պայմանագրերի վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

  • Կիսվել: