ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ինտեր»-ի հաղթանակին նպաստեց նաև Մխիթարյանի գոլը

«Ինտեր»-ի հաղթանակին նպաստեց նաև Մխիթարյանի գոլը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչե»-ին:

Միլանում կայացած խաղի մեկնարկից 29 րոպե անց, ստանալով Բարելլայի փոխանցումը, «Ինտեր»-ին առաջ մղեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:  Տանտերերին հաջողվեց զարգացնել առավելությունն արդեն երկրորդ կեսի 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին:

«Ինտեր»-«Լեչե»`2:0:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում կրկին երկրորդ տեղում է: Թիմն ունի 50 միավոր: Առաջատարը 65 միավորով «Նապոլի»-ն է

  • Կիսվել: