երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչի հաշվին կարող ենք հաղթել խորվաթիային․ պարզաբանում է Պետրակովը

Ինչի հաշվին կարող ենք հաղթել խորվաթիային․ պարզաբանում է Պետրակովը

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես էր գալիս նախախաղային մամուլի ասուլիսով։ Ներկա լրագրողները մարզչից հետաքրքրվեցին, թե վաղվա խաղումը ինչը կարող է լինել Հայաստանի հավաքականի հաղթանակի գրավականը։
 
«Ամեն ինչ անում ենք լավագույնս վերականգնվելու համար՝ մեր բժիշկները, մերսողները, մյուս աշխատակիցները ամեն բան անում են ֆուտբոլիստների լիարժեք վերականգման համար։Նաև GPS համակարգի տվյալներն ենք ստանում՝ հասկանալու համար, թե տղաներն ինչ վիճակում են։ Ինչի՞ հաշվին կարող ենք հաղթել։ Նախ խաղում ենք տանը, ինչը մեծ մոտիվացիա է մեզ համար, նաև մեր նվիրումը խաղին, ու պակաս կարևոր չի լինի նաև հաջողության կամ բախտի գործոնը»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը։

  • Կիսվել: