հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբիշները երևանյան հավաքին մարզվում են էստոնացի և հույն մարզիկների հետ

Հունահռոմեական ոճի ըմբիշները երևանյան հավաքին մարզվում են էստոնացի և հույն մարզիկների հետ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում, որին մասնակցում են մարզիկներ Էստոնիայից և Հունաստանից:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Երևանյան այս ուսումնամարզական հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականների ներկայացուցիչները:

«Այս հավաքը կրում է տեխնիկատակտիկական բնույթ` շեշտը չենք դնելու ֆիզիկական վիճակի վրա: Առաջիկայում կմասնակցենք Ռյազան քաղաքի միջազգային մրցաշարին, ինչպես նաև Իրանում կայանալիք մրցաշարին, թիմային մասնակցություն կունենանք և Սոֆիայում կայանալիք մրցաշարին»,-ասաց մասնագետը:

Հավաքականի մարզչական շտաբը նպատակ ունի գրեթե բոլոր մարզիկներին միջազգային մրցաշարերում իրենց դրսևորելու հնարավորություն տալ:

Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի փետրվարի 15-ին:

  • Կիսվել: