շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից:

Մրցաշարին հավաքականը ներկայացել ընդլայնված կազմով: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Կարապետ Մանվելյան (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյան (97 կգ):

Երկրորդ տեղն է զբաղեցրել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել` Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ):

  • Կիսվել: