ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրանտ Լեոն-Ռանոս երկրորդ գոլն է խփում ու առաջ մղում Հայաստանի հավաքականին

Հրանտ Լեոն-Ռանոս երկրորդ գոլն է խփում ու առաջ մղում Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ, գրում է armsport.am-ը:

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր նվազագույն հաշվով:

51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը, որն առաջին խաղն է անցկացնում ազգային հավաքականում, հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Րոպեներ անց Բավարիա 2-ի հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:

  • Կիսվել: