հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ պարետատան կողմից Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերն իրավունք են ստացել վերսկսել մարզումներն ապրիլի 23-ից

ՀՀ պարետատան կողմից Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերն իրավունք են ստացել վերսկսել մարզումներն ապրիլի 23-ից

Լոռի ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

Հարգելի ֆուտբոլասերներ,

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՖՖ-ից ստացել ենք գրություն այն մասին, որ ՀՀ պարետատան կողմից Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերն իրավունք են ստացել վերսկսել մարզումներն ապրիլի 23-ից։

Լոռի ՖԱ-ն արդեն սկսել է նախաձեռնել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների կազմակերպումը, որոնց թվում են նաեւ ակումբի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ անձնակազմի թեստավորումը։

Եվս մեկ անգամ հորդորում ենք մնալ տանը, լինել ապահով եւ պահպանել ձեր ու ձեր շրջապատի առողջությունը։

  • Կիսվել: