երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ մարմնամարզության հավաքականը մեկնել է Բելգիա, մասնակցելու ԱԱ-ին

ՀՀ մարմնամարզության հավաքականը մեկնել է Բելգիա, մասնակցելու ԱԱ-ին

Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Մեր ընտրանին սեպտեմբերի 11-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսի քաղաքում: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեր ընտրանին կուղևորվի Բելգիա:

Սեպտեմբերի 30-ից կմեկնարկեն որակավորման փուլի մրցումները: Առանձին գործիքների եզրափակիչները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից: Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը:

Հիշեցնենք, որ Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: