ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը վրացական ակումբ կգլխավորի

ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը վրացական ակումբ կգլխավորի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվում է Վրաստանում: Առաջիկայում սպասվում է, որ նա վրացական թիմի հետ պայմանագիր կկնքի:

Մինասյանը կգլխավորի «Թելավի» ակումբը: Նրա մարզչական շտաբում կընդգրկվեն նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը:

Մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ «Թելավին» ձեռք է բերել «Իմպուլս» և «Սևան » ակումբների նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը: Ըստ նրա տեղեկությունների՝ ակումբի սելեկցիոն բաժնի ղեկավարն է լինելու Վալերի Հովհաննիսյանը:

  • Կիսվել: