հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՖՖ-ն գործկոմի նոր կազմ ունի. Արմեն Նիկողոսյանը՝ փոխնախագահ

ՀՖՖ-ն գործկոմի նոր կազմ ունի. Արմեն Նիկողոսյանը՝ փոխնախագահ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր։ Քվեարկությանը մասնակցեց 21 հոգի, որոնց քվեարկության արդյունքում միանգամից ընտրվեց 8 թեկնածու, իսկ 9-րդ անդամի համար կայացավ քվեարկության 2-րդ փուլ, որում ընտրությունը Վլադիկ Առաքելյանի (9 ձայն) և Կիմ Առաքելյանի (3 ձայն) միջև էր:

ՀՖՖ գործկոմի կազմը՝

Ադամյան Անդրանիկ Աշոտի («Կումայրի ՖԱ» ՀԿ)

Ղարաբաղցյան Տիգրան Ռուբենի («Արարատ ՖԱ» Հ/Ձ)

Նավոյան Բագրատ Սուրենի («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)

Նիկողոսյան Արմեն Վոլոդյայի («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ)

Շաբոյան Կարեն Նշանի («Օնոր» ՍՊԸ)

Սահակյան Արթուր Ռազմիկի («Նոա ՖԱ» ՀԿ)

Սարգսյան Դավիթ Տիգրանի («Վան ՖԱ» ՀԿ)

Վիրաբյան Տիգրան Գևորգի («Շիրակ ՖԱ» ՀԿ)

Քնարիկ Մկրտիչի Գրիգորյան (առանց քվեարկության)

Հասմիկ Նորայրի Ղարիբյան (առանց քվեարկության)

Գոհար Դերենիկի Նավասարդյան (առանց քվեարկության)

Նշենք, որ Վլադիկ Առաքելյանը նիստի վերջում հայտարարեց, որ հրաժարվում է գործկոմում ընդգրկվելուց, և ՀՖՖ գործկոմի հաջորդ նիստում անդամությունը դադարեցնելու դիմում պետք է ներկայացնի։ Հիշեցնենք, որ 3 կին թեկնածուները Գործկոմում ընդգրկվեցին առանց քվեարկության, իսկ մինչև նիստի սկսելը «Դովեղ» ակումբը ներկայացնող Թաթուլ Հակոբյանը ինքնաբացարկ էր հայտարարել։ 

Արմեն Մելիքբեկյանի առաջարկությամբ բաց քվեարկության արդյունքում ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը։ 

  • Կիսվել: