հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

  • Կիսվել: