չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հեծանվորդ Ստեփան Գրիգորյանը ուսհավաք է անցկացնում Իսպանիայում

Հեծանվորդ Ստեփան Գրիգորյանը ուսհավաք է անցկացնում Իսպանիայում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Ստեփան Գրիգորյանը, որն այս տարվա հոկտեմբերին պայմանագիր է կնքել ֆրանսիական Giant Dijon ակումբի հետ, այժմ իր թիմի կազմում պատրաստվում է մրցաշրջան-2023-ին:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, թիմի թվով 5 հեծանվորդներն այժմ ուսհավաք են անցկացնում Իսպանիայում: Նրանք պատրաստվում են 2023թ հունվարին այդտեղ կայանալիք միջազգային երկու մրցաշարերին: Եկող տարվա փետրվարին ֆրանսիական թիմը ևս մեկ հավաք կանցկացնի Պորտուգալիայում: 

Ի դեպ, այս ամսվա մեջ մեր 28-ամյա հեծանվորդն իր թիմի կազմում մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող միջազգային ավանդական մրցումների: Նա օմնիում օլիմպիական մրցաձևում ցույց էր տվել 13-րդ արդյունքը:

Ստեփան Գրիգորյանը մտադիր է մասնակցել նաև Շվեյցարիայում նախատեսված Եվրոպայի առաջնությանը, սակայն դրա համար նա պետք է նոր արտոնագիր ստանա Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից:

  • Կիսվել: