ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Ինտեր»-«Ուդինեզե» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Ինտեր»-«Ուդինեզե» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Ուդինեզեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

«Ինտերը» տնային խաղում հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Մխիթարյանը 73-րդ րոպեին գեղեցիկ գոլով Իտալիայի փոխչեմպիոնին առաջ էր մղել հաշվի մեջ: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը:

 

Միլանյան ակումբի երկրպագուների քվեարկությամբ 34-ամյա Մխիթարյանը ստացել է ձայների 67,5 տոկոսը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև WhoScored վիճակագրական ռեսուրսի վարկածով:

Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարվա հուլիսից է խաղում իտալական գրանդում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: