շաբաթ, մարտ 30
30 / 3 / 2024
Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Կրեմոնեզեի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Կրեմոնեզեի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս կամային հաղթանակ էր տարել հետնապահ «Կրեմոնեզեի» նկատմամբ, 2-1 հաշվով: 34-ամյա հայ կիսապաշտպանը անցկացրել է ամբողջական հանդիպում:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը 10 հնարավորից 7 միավոր է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լաուտարո Մարտինեսը (8,8 միավոր), որը դուբլ է ձևակերպել:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

  • Կիսվել: