հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս կայացել է վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների 2023 թվականի ՀՀ առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ առաջնությանը մասնակցել են տղաների 13 և աղջիկների 9 թիմեր. քառօրյա պայքարում թիմերը հանդես են եկել ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:

Աղջիկների պայքարում առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Երևանի ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը, երկրորդ տեղ զբաղեցրել է Աշտարակի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՄՄԴ (Հանդբոլի և այլ մարզաձևերի մարզադպրոց) թիմը:

Տղաների պայքարում առաջնության հաղթող է դարձել Սիսիանի թիմը, երկրորդ տեղ զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդ տեղը՝ Նոր Նորք թիմերը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՎՖ պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ մրցանակներով:

Առաջնության ընթացքում «Վոլեյբոլը դպրոցում» զարգացման ծրագրի շրջանակում անցկացվել է նաև վերապատրաստման սեմինար՝ մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների համար:

  • Կիսվել: