երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնությույան հաղթողները

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնությույան հաղթողները

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում հայտնի են դարձել բոլոր մրցաձևերի հաղթողները:
Օղակների վարժությունում հաղթել է Վահագն Դավթյանը, ով վաստակել է 14,566 միավոր: Նժույթ թափեր վարժությունում ոսկե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, ով վաստակել է 14,466 միավոր: Տղամարդկանց ազատ վարժություններում էլ Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը (12,8 միավոր):

Հավասարակշռության գերան վարժությունում ոսկե մեդալը 12,15 միավորով միավորով նվաճել է Աննա Մանթաշյանը: Հենացատկի կանանց պայքարում Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Մանե Պողոսյանը (12,675 միավոր): Տարբեր բարձրությունների զուգափայտ մրցաձևում 10,15 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Նանե Միքայելյանը:

Հիշեցնենք, որ բազմամարտում ոսկե մեդալները նվաճել էին Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Աստղիկ Կասպարովան:

 

  • Կիսվել: