ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը մասնակցել է  շուրջ 80 հրաձիգ հետևյալ կազմակերպություններից.

 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

 

Հրաձգության հանրապետական մարզադպրոց

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գյումրի համայնքի մարզադպրոց

Վանաձորի թիմ։

«Մրցմանը տարիքային սահմանափակումներ չկային: Մասնակցել են միայն Հայաստանի ուժեղագույն հրաձիգները: Մրցանակակիրները ստացան  հավաստագրեր և  դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես արժանացան դրամական պարգևի: Շնորհակալագրեր շնորհվեցին  գլխավոր մրցավարներ Էդգար Բաղդասարյանին և Վլադիմիր Բադալյանին :

Մրցմանը կարգեր  լրացրեցին հետևյալ մարզիկները.

ՀՀ սպորտի վարպետ

ատրճանակ ձևի մարզիկ Գևորգ Մելքոնյանը  

հրացան ձևի մարզիկ Սեդա Գաբրիելյանը 

ՀՀ սպորտի վարպետության թեկնածու

վազող թիրախ ձևի մարզիկ Լիլիթ Մկրտչյանը 

ՀՀ 1-ին կարգի վարպետ

հրացան ձևի մարզիկ Կարապետ  Սահակյանը։

ՀՀՖ մարզչական կազմն ընտրեց ուժեղագույն մարզիկներին, նրանք են Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը, ովքեր ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից արաժնացան դրամական պարգևի:

            Ուժեղագույն մարզիկներն անցան դոպինգ ստուգում:

Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո՝ մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք՝ մասնակցելու  Եվրոպայի առաջնությանը: Այս մրցումը  նախապատրաստական կրակ հանդիսացավ  միջազգային մցումներին պատրաստ ներկայանալու համար:

Ստորև ներկայացված են մրանակային տեղեր զբաղեցրած մարզիկները.

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/

3-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան

2-րդ տեղ՝ Հայկ Բաբայան 

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան / անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան /

2-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան

3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան   

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ  ՝ Նորայր Առաքելյան /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան /

2-րդ տեղ՝ Բենիկ Խլղաթյան

3-րդ տեղ՝  Զավեն Իգիթյան 

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝    Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/

2-րդ տեղ՝ Շուշան Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ Քնքուշ Գասպարյան 

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան  /անձնական մարզիչ՝  Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝  Ռաֆայել Մնացականյան 

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում

1-ին տեղ՝  Արուսյակ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան 

3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան 

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան  /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝  Գոռ Խաչատրյան

3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան 

Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների  պայքարում

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան  /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան/

2-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան

3-րդ տեղ ՝ Աիդա Ազատյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: