Հայտնի են ԱԱ եզրափակչի մրցավարները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նշանակել է աշխարհի առաջնության եզրափակչի մրցավարներին։
Իսպանիայի և Արգենտինայի հանդիպումը կսպասարկեն Սլովենիայի ներկայացուցիչները։ Գլխավոր մրցավարն է Սլավկո Վինչիչը։ Նրան կօգնեն Թոմաժ Կլանչնիկն ու Անդրաժ Կովաչիչը։
Չորրորդ պաշտոնյան է հորդանանցի Ադհամ Մահադմեն, մրցավարի պահեստային օգնականը՝ հորդանանցի Մոհամադ Ալ-Կալաֆը։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին։



