Հայտնի է, թե քանի խաղով է որակազրկվել Վալվերդեն
«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումը, գրում է armsport.am-ը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստն ուղիղ կարմիր քարտ էր ստացել «Ատլետիկոյի» դեմ դերբիի (3:2) 77-րդ րոպեին՝ հետևից Ալեքս Բաենայի ոտքերին հարվածելու պատճառով։
Մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) սատարել է հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյի որոշմանը։
Ըստ As պարբերականի՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մրցումների կոմիտեն Վալվերդեին որակազրկել է ընդամենը մեկ խաղով, թեև ավելի վաղ շրջանառվում էին լուրեր, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարող է պատժվել երկու խաղի որակազրկմամբ։


