չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Բարսելոնայի պաշտպանը քննադատել է Վինիսիուսին երկու խաղով որակազրկելու որոշումը

Բարսելոնայի պաշտպանը քննադատել է Վինիսիուսին երկու խաղով որակազրկելու որոշումը

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի երկու խաղով որակազրկման մասին՝ Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (1:2) խաղադաշտից հեռացման համար, գրում է armsport.am-ը:

«Ես նույնպես կարծում եմ, որ դա անարդար է: Մի քանի տարի առաջ ես որակազրկվեցի չորս խաղով շատ ավելի փոքր սխալի համար, և ոչ ոք դրա մասին չխոսեց: Մենք չպետք է լռենք այս անարդար բաների մասին», — Մարտինեսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ խաղում մինչև կարմիր քարտ ստանալը Վինիսիուսը «Ռեալի» գրոհներից մեկից հետո նստած է եղել խոտածածկին, երբ նրան հետևից մոտեցել է տանտերերի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին և դիպչել նրա գլխին։ Սրան ի պատասխան՝ բրազիլացին երկու ձեռքով հրել է դարպասապահին ու հեռացվել խաղադաշտից։ Բացի երկու հանդիպում բաց թողնելուց, բրազիլացի ֆուտբոլիստը պարտավոր է վճարել 600 եվրո տուգանք:

 

  • Կիսվել: