շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է՝ որքան ժամանակ կպահանջվի Նեյմարի ապաքինման համար

Հայտնի է՝ որքան ժամանակ կպահանջվի Նեյմարի ապաքինման համար

ՊՍԺ-ն հույս ունի, որ հարձակվող Նեյմարը ժամանակին վերականգնվելու է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի համար, գրում է L’Equipe-ը։

Բուժզննումը հաստատել է, որ հարձակվողը կոճի սալջարդ է ստացել Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստին վերականգնվելու համար կպահանջվի 2-3 շաբաթ։

Բրազիլացու ապաքինման ստույգ ժամկետները պարզ կդառնան երկրորդ հետազոտությունից հետո, որը կկայանա 48 ժամից։

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիայի» հետ պատասխան խաղը կանցկացնի մարտի 8-ին ։ Առաջին խաղում փարիզյան ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր 0։1 հաշվով։

  • Կիսվել: