շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է Խաչանովի հաջորդ մրցակիցը. Australian Open

Հայտնի է Խաչանովի հաջորդ մրցակիցը. Australian Open

Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ:

1/8 եզրափակչի խաղում ATP վարկանիշային աղյուսակի 31-րդ տեղը զբաղեցնող Սեբաստիան Կորդան 5 սեթից բաղկացած խաղում հաղթել էր աշխարհի 11-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։ Թենիսիստների միջև հանդիպումը տևել էր 3 ժամ 29 րոպե և ավարտվել 3:6, 6:3, 6:2, 1:6, 7:6 հաշվով։ Ավելի վաղ ամերիկացին մրցաշարից դուրս էր թողել ռուս Դանիիլ Մեդվեդևին։

  • Կիսվել: