ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Australian Open-ի կիսաեզրափակչում

Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Australian Open-ի կիսաեզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում կմրցի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը քառորդ եզրափակչում 6-3, 7-6, 6-4 հաշվով հաղթել է չեխ Իրժե Լեգեչկային (71):

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում 26-ամյա Խաչանովը պարտություն էր մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդային, որը երկու սեթ պարտվելուց հետո երրորդում հրաժարվել էր պայքարից՝ 7:6, 6:3, 3:0 հաշվի ժամանակ։ Մրցախաղը տևել էր 1 ժամ 52 րոպե։

 

Հայ թենիսիստը կարիերայում առաջին անգամ ելույթ կունենա Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կիսաեզրափակչում:

Հիշեցնենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։

  • Կիսվել: