երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնի է Դոհայի գավաթի խաղարկության ժամկետը

Հայտնի է Դոհայի գավաթի խաղարկության ժամկետը

Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Հարմարվելով ստեղծված պայմաններին՝ մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020 թ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը: Սկզբում չեղարկվել են չանցկացված  փուլերը: Որոշվել է դրանք հետաձգել մինչև 2021թ․:

Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Իսկ ահա Դոհայի /Քաթար/ գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա մարտի 10-13-ը:

Նշենք, որ Դոհայի մրցաշարին հայաստանցի մարմնամարզիկները մասնակցում են 2008 թվականից և ավանդաբար մրցանակներ են նվաճում։

  • Կիսվել: