ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայոց բանակի 31-ամյակին նվիրված Շաշկու մրցաշար է անցկացվել. Լուսանկարներ

Հայոց բանակի 31-ամյակին նվիրված Շաշկու մրցաշար է անցկացվել. Լուսանկարներ

Երևանում տեղի է ունեցել շաշկու (կայծակնային 3+2) մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։


Մրցաշարը ունեցել է պատկառելի կազմ․ մասնակիցների թվում են եղել  սպորտի 6 վարպետներ, վարպետության 6 թեկնածուներ, որոնցից 7-ը եղել են Հայաստանի չեմպիոններ։

Մրցաշարին մասնակցել է նաև ամերիկաբնակ մեր հայրենակից Արմեն Եսայանը, որը հաճելիորեն զարմացրել է իր խաղով՝ գրանցելով բարձր արդյունք։
 
 

 
 

Մրցաշարը անցել է շատ լարված պայքարում։ 7 տուրերից հետո միանձնյա 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել ԻԴՖ վարպետ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավել է ազգային վարպետ Մարատ Ղուլյանը, 3-րդ տեղը՝ վարպետության թեկնածու Կամո Ղուկասյանը։

 

 

  • Կիսվել: