շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը առաջատարների խմբում է. «Sharjah Masters 2023»

Հայկ Մարտիրոսյանը առաջատարների խմբում է. «Sharjah Masters 2023»

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաջող է մեկնարկել ԱՄԷ-ի Շարջա քաղաքում անցկացվող «Sharjah Masters 2023» շախմատի միջազգային մրցաշարում:

Ուժեղագույնների խմբում այսօր կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ ամերիկացի Քրիստոֆեր Յուի նկատմամբ և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նա վաստակեց 3 միավոր և հավասարվեց առաջատարներին, որոնք այժմ ութն են: Դրանց թվում է նաև ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որն ընթացիկ տուրում հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին:

Մեր մյուս շախմատիստներից Շանթ Սարգսյանն 4 տուրից հետո ունի 2,5, Մանուել Պետրոսյանը՝ 2, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 1,5 միավոր:

«Challengers Section» խմբում հաջողէհանդես գալիս միջազգային վարպետ Էմին Օհանյանը, որն այս տուրում հաղթեց ղազախ Դինմուխամեդ Տուլենդինովի, վաստակեց 3,5 միավոր և ընդհուպ մոտեցավ միանձյա առաջատար Վիտալի Սիվուկին, որը 100 տոկոսանոց արդյունք ունի: Մեր շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը:

  • Կիսվել: