ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկ Խլոյանը հաղթել է լեհ և թուրք ըմբիշներին

Հայկ Խլոյանը հաղթել է լեհ և թուրք ըմբիշներին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 93 կգ քաշային Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Երեկ Հայկը որակավորման փուլում 2-3 հաշվով պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկին, ով հետագայում հասել էր եզրափակիչ` այսպիսով հնարավորություն ընձեռելով մեր մարզիկին պայքարելու բրանզի համար։

 

Այսօր սփոփիչ առաջին գոտեմարտում Հայկը 9-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է լեհ Յակուբ Անտոշևսկիին, հետո դարձյալ ժամանակից շուտ 9-1 հաշվով առավելության է հասել թուրք ըմբիշ Ֆաթիհ Օնվերմեզի նկատմամբ։

 

Այսօր երեկոյան Հայկը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի լիտվացի Մինդաուգաս Վենսկաիտիսի հետ։

  • Կիսվել: