Հայաստանը 6 մասնակից կունենա բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մարտի 16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի կազմն այսպիսի տեսք ունի. 48 կգ քաշային կարգ` Գայանե Տեր-Բարսեղյան, 50 կգ` Անուշ Գրիգորյան, 54 կգ` Եկատերինա Սիչևա, 60 կգ` Էլիդա Քոչարյան, 63 կգ` Սոնա Հարությունյան, 70 կգ` Անի Հովսեփյան:
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցեն 74 երկրի մոտ 400 մարզիկ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 հազար դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազարական դոլար, արծաթե մեդալակիրները՝ 50 հազարական, իսկ երրորդ տեղերը` 25000-ական:
Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի մարտի 13-ին: Առաջնությանը պատրաստվելու համար մեր հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում: լուծմանն աջակցելու համար։