չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանը 2-րդն է համալսարանների շախմատի թիմային մրցաշարում

Հայաստանը 2-րդն է համալսարանների շախմատի թիմային մրցաշարում

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում անցկացվեց համալսարանների շախմատի 2-րդ մրցաշարը, որին մասնակցեցին 9 երկրների 10 թիմ, այդ թվում Հայաստանը:

Շախմատիստների մեր քառյակը 36 հնարավորից վաստակելով 24 միավոր, գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին և կես միավորով առաջ անցավ Ուզբեկստանից: Մրցաշարի հաղթող դարձավ ՄՊՀ-ի հավաքականը, որը վաստակեց 25,5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանը՝ 25 միավոր:

Հայաստանի թիմն այդ մրցումներում հանդես եկավ այսպիսի կազմով՝ Արմեն Բարսեղյան, Ալեն Երեմյան, Արտյոմ Մանուկյան, Լատուշ Սիմոնյան:

  • Կիսվել: