ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում VAR համակարգի տեղադրումը վերջնական փուլում է

Հայաստանում VAR համակարգի տեղադրումը վերջնական փուլում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտում է Հայաստանի մրցավարական VAR համակարգի տեղադրումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:

VAR-ը կարող է միջամտել խաղին, եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերը 4-ն են․

1․ գոլի արձանագրում

2․ 11-մետրանոց հարված

3․ ուղիղ կարմիր քարտ

4․ սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ, մրցավարը սխալմամբ պատժում է խախտում թույլ չտված խաղացողի:

VAR-ի դերը խորհրդատվական է: Վերջնական որոշումն ընդունում է գլխավոր մրցավարը:

  • Կիսվել: