շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում: 

Քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: 

Այսօր ևս 3 հայ բռնցքամարտիկ առավոտյան մրցափուլում հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում անցկացվող Ստրանջայի մրցաշարին մասնակցում է 12 մարզիկով:

  • Կիսվել: