չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանից բժիշկներ են ընտրվել Իսպանիա ուղարկելու համար. ՀՖՖ-ն իրենց հետ պայմանագիր կկնքի

Հայաստանից բժիշկներ են ընտրվել Իսպանիա ուղարկելու համար. ՀՖՖ-ն իրենց հետ պայմանագիր կկնքի

Փետրվարին մի քանի բժիշկներ Հայաստանից կմեկնեն Իսպանիա` վերապատրաստում անցնելու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այդ մասին ասել է նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ։

Դումանյանն առաջարկել է քննարկել նաև օտարերկրյա մասնագետներին Հայաստան հրավիրելու և վերապատրաստումը հենց մեր երկրում իրականացնելու տարբերակը:

Նրանք անդրադարձել են նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ազգային մարզադաշտի կառուցմանը, Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի սիրողական առաջնության անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի։ Մելիքբեկյանը նախարարին է ներկայացրել ՀՖՖ-ի կատարած աշխատանքը և նշել, որ վերջին 1,5 տարում Հայաստանի շուրջ 90 գյուղում փոքր դաշտեր են կառուցել։

  • Կիսվել: