հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի շախմատիստուհիները մեկնում են Չեռնոգորիա

Հայաստանի շախմատիստուհիները մեկնում են Չեռնոգորիա

Մարտի 17-30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհի: Տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն 6 շախմատիստուհի: Նրանք են՝

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 2431 վարկանիշային միավոր

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 2379

ՄՎ Աննա Սարգսյան՝ 2371

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 2343

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 2160

Պոլինա Կոբակ՝ 1815

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է: Հաղթողը կստանա 10 հազար եվրո պարգևավճար, իսկ 13-20-րդ տեղերը՝ 1000-ական եվրո:

Առաջնությունը նաև ընտրական բնույթի է: Առաջին ինը տեղերը գրաված շախմատիստուհիները կնվաճեն 2023թ կանանց շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք:

  • Կիսվել: