երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի շախմատիստները զիջում են դիրքերը. աշխարհի Մ-20 առաջնություն

Հայաստանի շախմատիստները զիջում են դիրքերը. աշխարհի Մ-20 առաջնություն

Մեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի Մ-20 առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Աղջիկների մրցաշարի միանձյա առաջատար Մարիամ Մկրտչյանը սևերով պարտվեց ամերիկուհի Կարիսա Յիպին: Նա 4 միավորով այժմ զբաղեցնում 3-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում են նույն Յիպն ու հնդկուհի Ռավի Ռակշիտան, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Մեր երկրորդ մասնակիցը՝ Ասյա Եդիգարյանը, ընթացիկ տուրում պարտություն կրեց կանադուհի Սվիտլանա Դեմչենկոյից: Նա 2,5 միավորով գտնվում է 45-րդ հորիզոնականում:

Տղաների մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը երկու անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է խաղացել Սավա Վեխինի հետ: Նա վաստակել է 3,5 միավոր և այժմ զբաղեցնում է 26-րդ տեղը:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է 11 տուրով և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:

  • Կիսվել: