հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»

Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը հաջող են մեկնարկել Դուբայում անցկացվող «Dubai Open 2023» շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր շախմատիստները երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր և այժմ բաժանում են 14-22-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցում են նաև միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը: Առաջինը 2-րդ տուրում հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Կովալևին և վաստակած 1 միավորով գտնվում է 38-րդ հորիզոնականում: Էմին Օհանյանը և Մարիամ Մկրտչյանն առայժմ հաղթանակ չեն տոնել և կեսական միավորով գտնվում են աղյուսակի ստորին հատվածում:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստներին սպասում են լուրջ մրցակիցներ, հանձինս վրացի, իսրայելցի, չինացի և մոնղոլ գրոսմայստերների:

  • Կիսվել: