երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունը

Սերբիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունում այսօր կայացան առաջին տուրի պարտիաները: Մրցշարաը հաղթանակով սկսեցին Հայաստանի 6 շախմատիստ: Նրան են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը երկարատև պայքարում չկարողացավ սպիտակներով կոտրել իսրայելցի միջազգային վարպետ Յոթամ Շոհաթի դիմադրությունը և 91-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց:

Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Հաղթողը կստանա 20 հազար եվրո պարգևավճար, իսկ 22-23-րդ տեղերը՝ 1000-ական:

 

  • Կիսվել: