կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի շախմատի ակադեմիան կացարան կտրամադրի Արցախից բռնի տեղահանված անձանց

Հայաստանի շախմատի ակադեմիան կացարան կտրամադրի Արցախից բռնի տեղահանված անձանց

Հայաստանի շախմատի ակադեմիան հանդես է եկել կոչով՝ կապված արցախցիների բռնի տեղահանության հետ։

«Հարգելի շախմատիստներ, ծնողներ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Ակադեմիան ժամանակավորապես կացարան է տրամադրելու արցախահայությանը:

Հնարավորության դեպքում կարող եք ակադեմիա մոտեցնել չոր սնունդ, հիգիենայի պարագաներ:

Հագուստի անհրաժեշտության դեպքում կտեղեկացնենք։

Հ.Գ. Օգնության համար զանգահարել 091 192 514 հեռախոսահամարով»։

  • Կիսվել: