չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանի պատանի սուսերամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի պատանի սուսերամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի դահլիճում մեկնարկել է պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշար: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մրցաշարին հայտավորված են 6 երկրների (Հայաստան, Իրան, Ուզբեկստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան) 120 մարզիկ:

Երեկ իրենց հարաբերությունները պարզել են պատանիները: Ճկասուսերակիրների պայքարում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նորայր Մայրյանյանը՝ 3-րդ տեղը: Խոցասուսերակիր Արտյոմ Խալաթյանը նույնպես դարձել է երրորդ մրցանակակիր:

Այսօր ասպարեզ կմտնեն երիտասարդները, իսկ վաղը տեղի կունենա թիմային մրցումները:

  • Կիսվել: