կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Բաթումիում մեկնարկած 2023 թվականի աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնությունում կայացել է խաղային առաջին օրը:

Երեք տուրից հետո Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ունեն 3 մասնակից՝ Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-16) և Տիգրան Համբարձումյանը (Մ-12): Չորս հոգի վաստակել են 2,5-ական միավոր՝ Կարեն Թովմասյան (Մ-18), Արման Հարությունյան (Մ-12), Դավիթ Մելքոնյան (Մ-8) և Միլենա Գասպարյան (Մ-18 աղջիկներ):

Արագ շախմատի առաջնությունն անցկացվում է հունիսի 6-8-ը՝ 11 տուրով: Այսօր կկայանան 4-7-րդ տուրերը: Առաջիկա տուրում մեր շախմատիստները հիմնականում կմրցեն Վրաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի իրենց հասակակիցների հետ:

  • Կիսվել: